Դեմքի խնամք
Ինչպե՞ս դեմքի մաշկի համար ճիշտ քսուք ընտրել
Քսուքներ, դիմակներ, փիլինգ ու սկրաբ... Չկա մի կին, որ կյանքում գոնե մեկ անգամ օգտագործած չլինի դրանք: Սակայն նույնիսկ իրենց դեմքի մաշկն ամեն օր խնամող կանանցից քչերն են ճիշտ կողմնորոշվում խանութներում առկա առատ տեսականու մեջ:
Ինչ գնել, ինչպիսին է դեմքի լավագույն քսուքի բաղադրությունը: Մասնագետներն ասում են, որ այն, ինչ մեկի համար լավագույնն է, մյուս կնոջ համար կարող է ալերգիայի, պիգմենտների առաջացման պատճառ դառնալ:
Քսուքներ ընտրելու համար նախ պետք է կողմնորոշվել, թե ինչպիսին է ձեր դեմքի մաշկը` նորմալ, ճարպոտ, չոր թե՝ համակցված: Ու դրանից հետո միայն ուսումնասիրել քսուքի բաղադրությունը:
Դիմահարդար Լիաննա Ավագյանը համակցված մաշկ ունեցողներին խորհուրդ է տալիս նախ ուշադրություն դարձնել քսուքներում որոշ քիմիական տարրերի առկայությանը: Նախապատվություն տալ կալցիումի ու ցինկի առկայությանը, որոնք ոչ միայն հակաբորբոքային ազդեցություն ունեն, այլև լավացնում են արյան շրջանառությունը:
Ճարպոտ մաշկի դեպքում պետք է գնել համեմատաբար թեթև, ոչ խիտ գելեր` նախընտրելի հանգստացնող թուրմերի, А և Е վիտամիննեի, ցինկի ու ծծմբի ալատոնինի, հակաբորբոքային բիսաբոլոլի պարունակությամբ:
Չոր մաշկի պարագայում լավագույնը գլիցերինի պարունակությամբ քսուքներն են: Ըստ նրա, նորմալ մաշկի համար նախատեսված քսուքները, որպես կանոն, հեղուկ են լինում և խոնավեցնող տարրեր են պարունակում: Ամենահաճախ հանդիպողը պրոպիլեն գլիկոլն է (propylene glycol): Կարծիք կա, որ այն բացասաբար է ազդում մաշկի վրա, սակայն առանց դրա պարունակության քսուք գտնելը գործնականում անհնար է: Դրա ազդեցությունը հնարավորինս չեզոքացնելու համար միակ բանը,որ կարող եք անել, այնպիսի քսուք գնելն է, որի բաղադրությունում պրոպիլեն գլիկոլն ամենավերջին տեղերից մեկում է:
Հիշեցնենք, որ «Բաղադրություն» տողում առաջին տեղում նշվում է այն նյութը, որի մասնաբաժինը տվյալ ապրանքում ամենամեծն է: Բաղադրիչները տեղադրվում են ըստ մասնաբաժնի նվազման կարգի:
Լավ խոնավեցնող միջոց է նաև սորբիտոլը, կարող են օգտագործվել նաև հանքային յուղեր, ջրիմուռների թուրմեր(algae extract): Իսկ մաշկի պաշտպանության համար ավելացվում են ուլտրամանուշակագույն ֆիլտրեր, պաշտպանող միջոցներ` երիցուկի,ալոեյի թուրմեր այլն:
- Եթե դուք 30-ն անց եք, ապա ընտրեք հակաօքսիդանտներ` Е վիտամին կամ tocopherol acetate , А և С վիտամին, սելեն և այլն պարունակող քսուքներ: Գերադասելի է նաև դրանցում մաշկի բջիջների գործունեությունը խթանող ֆերմենտների առկայությունը,- ասում է դիմահարդարը Emporium.am-ի հետ զրույցի ժամանակ:
Ինչ վերաբերում է պիտակին, ապա, ըստ Լիաննա Ավագյանի, դրա բաղադրությունը քչերը կարող են հասկանալ, քանի որ հիմնականում քիմիական միացությունների անվանումները լատիներեն են: Թերևս, սովորական մարդու համար միակ հասկանալին բաղադրության առաջին տեղում նշվող ԱԿՎԱՆ` ջուրն է:
Քանակով երկրորդը, որպես կանոն, գլիցերինն է: Խոնավեցնող այդ նյութին հաջորդում են մաշկի վրա փափկեցնող ազդեցություն ունեցող բազում նյութեր: Ամենաշատը սինթետիկ էմոլենտներն են, դրանք siloxane վերջավորությամբ, ապա Oil և Butter վերջավորություններով բնորոշվող բնական էմոլենտներն են, որոնց հաջորդում են բնական մեղրամոմը՝ dimethicone –ը, որը մաշկը պաշտպանում է արտաքին վնասակար ազդեցությունից, պահպանում է մաշկի խոնավությունը: Այս բաղադրիչը կա բոլոր քսուքներում և, բացի դրական ազդեցությունից, ունի նաև բացասականը` այն կարող է ալերգիա առաջացնել…
Քիմիական միացությունները շատ են և հիշելը բավականին բարդ , ուստի և դիմահարդարը խորհուրդ է տալիս հիշել միայն այն նյութերը, որոնց առկայությունը քսուքի բաղադրությունում վտանգավոր է ոչ միայն առողջության, այլև կյանքի համար…
Sodium Lauryl Sulfate ( SLS, Լորել, նատրիումի սուլֆատ, լոուրետ սուլֆատ ): Դուք այս նյութի պարունակության մասին ոչ մի քսուքի գովազդում չեք լսի, քանի որ այն մաշկի խնամքի միջոցներում օգտագործվող 884 բաղադրիչներից ամենավտանգավորն է:
Propilene Glycol` քաղցր, քայքարիչ հեղուկ… Արդյունաբերության մեջ պրոպիլենն օգտագործվում է որպես ջրատար համակարգի անտիֆրիզ, կամ էլ որպես արգելակների հեղուկ:
Mineral oil` նավթաքիմիական թափոններից ստացվող տեխնիկական յուղ
Petrolatum (Պետրոլատ )` պարաֆին, պարաֆինային յուղ-նավթաքիմիական ճարպ
Խուսափեք գնել այն քսուքները, որոնք PEG-ով սկսվող կամ -eth, laureth, ceteareth-ով ավարտվող նյութեր կան:Կամ բաղադրիչների շարքում նշվում են paraben` methylparaben, ethylparaben, propylparaben և այլն, ինչպես նաև՝
- DMDM hydantoin
- Imidsazolidinyl urea
- Methylchloroisothiazolinone
- Methylisothiazolinone
- Triclosan
- Triclocarban
- Triethanolamine (TEA),
- DMDM Hydantoin
- Ceteareth
- Lactic acid,
- Glycolic acid,
- AHA,
- BHA
Խուսափեք նաև FRAGRANCE/PARFUM, FD&C, D&C, CI նշագրում ունեցողներից:
Այսպիսի բաղադրիչներ չպիտի լինեն նաև դեմքի խնամքի այլ միջոցներում, ասենք՝ դիմակներում և սկրաբերում:
Եվ վերջում, նախապատվություն տվեք հնարավորինս կարճ պահպանման ժամկետով քսուքներին: Որքան կարճ է այն, այնքան քսուքը բնական է: Իսկ եթե այդպիսին չեք գտնում, գոնե համեմատաբար վերջերս արտադրվածը գնեք` իր խոսքն է եզրափակում մասնագետը:
25.09.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
